Միրզոյանը Շմիդտին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի լուծման հայկական կողմի մոտեցումները

ՀՀ ԵԱՀԿ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Լեհաստանի Լոձ քաղաքում` ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակում, հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակին, Միրզոյանի կողմից մատնանշվել է, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները խախտում են մի շարք միջազգային իրավական դրույթներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

«Նախարարն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը՝ մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները և ռազմատենչ հռետորաբանությունը կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրությունում։

ՀՀ արտգործնախարարը նաև նշել է, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն ու ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են:

Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը:
Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։

Դիտումների քանակը: 3908
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին