Մոսկվան Կոսովոյին սադրանքները դադարեցնելու կոչ է անում

Կոսովո

Մոսկվան կոչ է անում Պրիշտինային և նրա թիկունքին կանգնած ԱՄՆ-ին և ԵՄ-ին դադարեցնել սադրանքները և հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իրադարձությունների նման զարգացումը Եվրոմիության միջնորդական առաքելության ձախողման ևս մեկ վկայություն է»,- նշել է վերջինս։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն կսկսի տարածաշրջանի հյուսիսում և կարգելափակի այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։ Նա նաև հորդորել է Կոսովոյի իշխանություններին պահպանել խաղաղությունը և զգուշացրել, որ Կոսովոյում սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում «Սերբիան կհաղթի»։

Ավելի վաղ Սերբիայի պաշտպանության նախարարությունը հերքել էր Կոսովոյի և Մետոհիայի տարածք ռազմական ուժերի տեղակայման մասին լուրերը և կոչ էր արել ապատեղեկատվություն չտարածել։

Հավելենք, որ Կոսովոյում տեղակայված խաղաղապահ ուժերում ըստ պաշտոնական տեղեկագրի ընդգրկված են նաև հայ զինվորականներ։

Մոսկվան Կոսովոյին սադրանքները դադարեցնելու կոչ է անում

Դիտումների քանակը: 4734
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին