Մոսկվայում մահացավ պրոֆեսոր Արփիկ Ասրաթյանը

main40963700_bfe6dcf294c6f577affdf819a3966f53

Անցած գիշեր Մոսկվայում մահացավ պրոֆեսոր Արփիկ Ասրաթյանը: Նա վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով, բայց բժիշկները համոզված չեն, որ դա է նրա մահվան պատճառը:

Մարտի 23-ին Արևմտյան շրջանի իր բնակարանից 69-ամյա կինը հոսպիտալացվել է: Նախ, նրան բարձր ջերմաստիճանով և շնչառական խնդիրներով տեղափոխվել էին քաղաքի 68-րդ հիվանդանոցը: Սակայն նրա վիճակը չէր լավանում և ուրբաթ օրը կեսօրին հիվանդին տեղափոխել են Կոմունարկի հիվանդանոց, որտեղ հաստատվել է COVID-19 ախտորոշումը:

Ըստ նախնական տեղեկությունների, վերջերս կինը չի մեկնել արտասահման և կապ չի ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ:

Արփիկ Ասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, վիրուսային հեպատիտի բուժման գլխավոր մասնագետ:

Դիտումների քանակը: 4816
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին