ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթ կգա Հայաստան և կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Politico-ին։
«Խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթա վերջին կմեկնի Հայաստան։ Սպասվում է, որ նա Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների», — գրում է թերթը։
Աղբյուրը նշում է, որ Փելոսին Հայաստան կուղևորվի կոնգրեսական Ջեքի Սփեյերի հետ։
Փելոսին համաշխարհային հանրության ուշադրությունը գրավեց՝ վայրէջք կատարելով Թայվանում՝ չնայած պաշտոնական Պեկինը դեմ էր։ Նա դարձել է ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով վերջին 25 տարվա ընթացքում այցելեց Թայվան:
Թողնել պատասխան