Նիդեռլանդները ցանկանում են դեսպանություն բացել Հայաստանում

z21243766V,Napis-w-Amsterdamie

Նիդեռլանդները ցանկանում են դեսպանություն բացել Հայաստանում: Համապատասխան տեղեկատվությունը տեղադրվել է այսօր՝  երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի Նիդեռլանդների համար:

«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, ուստի ունի ռազմավարական նշանակություն: Հայտնի իրադարձություններից և 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո կառավարությունը սկսեց արդիականացում և պայքար կոռուպցիայի դեմ», — ասվում է հայտարարության մեջ:

Երկրի Ներկայացուցիչների պալատը նույնպես կողմ է Հայաստանում դիվանագիտական առաքելությանը:

Նշենք, որ Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որտեղ Ամստերդամը դեսպանատուն չունի։

Դիտումների քանակը: 4475
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին