Այսօր հունիսի 1-ին դիմելով ժողովրդին Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջից հայտնեց, որ ինքը իր ամբողջ ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով: Փաշինյանը հայտնեց, որ շարունակելու է աշխատել մեկուսացումից, այնքանով ինչքանով դա հնարավոր է
Արցախի Հանրապետությունում վերջին պաշտոնական տվյալների համաձայն նոր կորոնավիրուսի 40 դեպք է գրանցել (3-ը անիջապես ընտրությունների հետևանք հանդիսացող Միրիկ գյուղի հետ կապված են, 2-ը Քարվաճառ քաղաքի, 1-ը Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցչի ևս 3-ը Քարվաճառի բնակչի հետ շփված, 6-ը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքի, 4-ը Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի, 19-ը ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են և 2-ը այլ): Հարկ ենք համարում նշել, որ այսօր Արցախի Հանրապետությունում այս պահին ապաքինվել են 26 քաղաքացի:
Թողնել պատասխան