ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այդ մասին լակոնիկ հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը»,- նշում է աղբյուրը:
Հայտնի է, որ Փաշինյանը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին կրկին կշփվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին նա հայտնել էր աղմկահարույց առցանց ասուլիսի ժամանակ` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Թողնել պատասխան