ՊԲ զորամասերում շարունակվում է իրականացվել անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրումը

100793709_3354973211201692_8321533727666601984_o

Պաշտպանության բանակի զորամասերում շարունակվում է իրականացվել անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը:

Հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ևս անձնակազմի սննդի մատուցումը այսուհետ կիրականացնի քաղաքացիական կազմակերպությունը:

Մայիսի 23-ին նոր ճաշարանի բացման արարողությանը մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը, շնորհավորելով անձնակազմին, համոզմունք է հայտնել, որ նոր ճաշարանի բացումը լրացուցիչ առիթ կհանդիսանա մարտական պատրաստության գործընթացը ստորաբաժանումներում էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շրջայց է կատարել նորակառույց ճաշարանում, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդատեսակներին, շփվել զինծառայողների ու սպասարկող անձնակազմի հետ:

Սննդի սպասարկումն իրականացնող մատակարար ընկերության ներկայացուցիչների խոսքով անձնակազմին սննդով ապահովելու գործընթացը մշտապես իրականացվելու է բարձր մակարդակով:

Դիտումների քանակը: 4914
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին