Պետնախարարի մոտ քննարկվել են համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական հարցեր

Безымянный
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը և տարբեր երկրների հետ աշխատանքներ իրականացնող պատասխանատուներ:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ աշխատանքային խորհրդակցությունը նվիրված է համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման և հյուրերի գիշերակացը ապահովելու համար կազմակերպչատեխնիկական հարցերը քննարկելուն:
«Մենք համապատասխան ժամանակամիջոցում պետք է կարողանանք աշխատանքներն այնպես իրականացնել, որ բացման հանդիսավոր միջոցառումն անցկացվի բոլոր չափանիշներին համապատասխան, այդ իսկ պատճառով՝ բոլոր գերատեսչություններին հորդորում եմ աշխատանքները կազմակերպել համակարգված և փոխգործակցության հիմքերի վրա»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ի. Զաքարյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ձևավորված աշխատանքային խմբերի համատեղ ջանքերի շնորհիվ է միայն հնարավոր բոլոր խնդիրների շուրջ ունենալ կիրառելի լուծումներ:
«Այդ օրերին հանրապետության տարանցիկ ճանապարհները, քաղաքները, համայնքները պետք է տոնական տեսքով լինեն, աշխատանքներում պետք է ընդգրկենք մեծ թվով կամավորների, իսկ գիշերակացի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ պետք է օգտագործենք հնարավոր բոլոր տարբերակները»,- ասել Ի. Զաքարյանը:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, պետնախարարի կողմից տրվել են համապատասխան
հանձնարարականեր։
Խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ
Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք։
Դիտումների քանակը: 4612
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին