Պլասիդո Դոմինգոն հրաժարվել է նույն բեմում հանդես գալ Յուսիֆ Էյվազովի հետ

plasido-domingo

Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին նախատեսված համերգը, որին մասնակցում են Պլասիդո Դոմինգոն, Յուսիֆ Էյվազովը և Աննա Նետրեբկոն, հարցականի տակ է:

«Հայ ժողովրդի բարեկամ,աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանացի ոմն տենոր յուսիֆ էյվազով վիլայաթ օղլիի և իր սիրեցյալ տիկնոջ աննա նետրեբկոյի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին,ինչի պատճառով համերգի իրականություն դառնալը հարցի տակ է»: Այդ մասին ռեժիսոր Կարեն Քոչարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նրա փոխանցմամբ ներկայումս բանակցություններ են գնում, քանի որ մեծանուն մաեստրոն հայտնել է, որ այդ ամուսնական զույգը պիտի դուրս մղվի ծրագրից: Բացի այդ Դոմինգոյի թիմի ակտիվության շնորհիվ յուսիֆ էյվազովը հանվել է Կավալեր լե Գրիեյի դերից ՄԱՆՈՆ ԼԵՍԿՈ օպերայում: Հոկտեմբերի 21-ին այդ դերերգը առաջին անգամ կատարել է Օլեգ Դոլգովը:

Դիտումների քանակը: 4753
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին