Այսօր Դադիվանքում պսակադրություն էր։ Պսակադրվել են Մարտակերտից Իրինա Գաբրիելյանը և Ստեփանակերտից Արամ Վերդյանը։ Այդ մասին հաղորդում է WarGonzo Telegram ալիքը։
«Նրանք շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին վանքը պաշտպանելու համար և ուրախ են, որ տեղի ունեցածից հետո անգամ նրանք հնարավորություն ունեն պսակադրվելու այդ սրբավայրում»,–գրված է աղբյուրում:
Պսակադրությունն անց է կացրել Պարգև Մարտիրոսյանը։ Սրբազանը նաև ռուս խաղաղապահներին է փոխանցել ամանորյա նվերներ արցախցի երեխաներից:
Թողնել պատասխան