Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացածՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքները։ Այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Համաձայն աղբյուրի քննարկվել է նաև Սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ թուրքական կողմի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված ներկայիս ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որի ժամանակ քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Թողնել պատասխան