Ռազմական ոստիկանությունը բացահայտել է կաշառքի դեպք

39919983_1890696444299288_6944611351947902976_n

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է կաշառքի դեպք։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՌՈ է հրավիրվել ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար մայոր Ա. Խաչատրյանը:

Նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, ըստ որի, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կենտրոնում ծառայության անցնելու համար՝ 2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքացի Ս. Սարգսյանից (ծնված` 1992թ.) պահանջել և առձեռն ստացել է 2500 ԱՄՆ դոլար գումար: Սակայն Ս. Սարգսյանի ծառայության անցնելու հարցը չի կարգավորվել, և ս. թ. օգոստոսի սկզբին վերջինիս վերադարձվել է 200.000 ՀՀ դրամ:
Ինչպես հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում՝ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

 

Դիտումների քանակը: 4936
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին