ՌԴ ՊՆ անդրադարձել է Փառուխում կատարված խախտումներին

խաղաղապահ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմին կոչ է արել դուրս բերել զորքերը Փառուխ գյուղից։ Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։

Աղբյուրը նշում է, որ ներկա պահին խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու և հայկական ու ադրբեջանական զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու ուղղությամբ։

«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ «Bayraktar-TB 2» ԱԹՍ–ից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ գյուղի տարածքում»,–նշված է ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Բացի այդ նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս ուղղություններով` Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Դիտումների քանակը: 4591
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին