Ռուսական միջնորդությամբ կրակը դադարեցվել է. ՀՀ ՊՆ

Ժամը 18։30-ից Հայաստանի արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է` ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Ըստ ռազմական գերատեսչության` իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հայկական կողմը կորուստներ ունի` առանց հստակ թիվ նշելու։

«Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է», — ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից սանձարձակած ագրեսիայի վերաբերյալ պաշտոնական Ռուսաստանը նշել է հետևյալը.

«Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր են ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հետ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցներից հետո»,- տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Դիտումների քանակը: 4112
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին