“Սա երկիր է, որտեղ կարելի է գործել” — Նիկոլ Փաշինյան

նիկոլ-1

Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է:

ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝  հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին:

2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին:

Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում:

Բայց կարեւոր է, որ կառավարությունը այս առումով վարում է հավասարակշռված եւ շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ:

Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական եւ հավասար դաշտում:

Գրառումը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Դիտումների քանակը: 4788
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին