Սահմանադրական դատարանի և «Կոնրադ Ադենաուերի» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
2019 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի «Քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ երեք տարի ժամկետով: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ, իրականացնել փորձի փոխանակում սահմանադրական իրավունքի հարցերի շուրջ և խթանել իրավական երկխոսությունը:
Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կարևորել է տարբեր մակարդակներում հայ-գերմանական իրավական համագործակցության նշանակությունը և հույս հայտնել, որ այս հուշագիրը ամուր հիմք կհանդիսանա հայ-գերմանական կապերի հետագա ամրապնդման համար: Հուշագիրը ստորագրող կողմերը երկուստեք կարևորել են նման համագործակցության նշանակությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում:
Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ, աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներ։
Թողնել պատասխան