Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում մինչ ադրբեջանական հարձակումը բնակվում էր 76 մարդ: Այդ մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Պաշտպանը ահազանգում է, որ բնակիչներից 5-ը զոհվել են, 15-ը` վիրավորվել, իսկ 4-ը գերեվարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է զոհերի անունները. նրանցից 3-ը երեխաներ են`
Ալեքսանդր Ալեքսանյան,
Գոհար Գրիգորյան,
Նվեր Ղազարյան (անչափահաս),
Միքայել Ղազարյան (անչափահաս),
Դավիթ Ալեքսանյան (անչափահաս)։
Թողնել պատասխան