Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 21-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ, հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սեպտեմբերի 21-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1668 աճյուն:
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Թողնել պատասխան