Սեպտեմբերի 29֊ի ամփոփում

FB_IMG_1601368272337

— Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ. միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ։

— Ադրբեջանական և թուրքական օդուժը թիրախավորել է ՀՀ Վարդենիս քաղաքի զորամասը, հարակից գյուղերը, ինչպես նաև Հայաստանի օդային տարածքը պաշտպանող ՀՀ ԶՈՒ Սու-25 ռազմական օդանավը։ Օդաչուն զոհվել է։

Վարդենիսում ունենք նաև 1 քաղաքացիական կորուստ։

— Առավոտյան տեղեկացանք մեր կողմից ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին։

— Արցախում վերականգնվել է բջջային և համացանցային կապի մեծ մասը։

— ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ներկայացրել մեր դիրքորոշումը․ բանակցությունները պետք է վերսկսվեն այնտեղ, որտեղ դադարել են՝ համապատասխան մթնոլորտի պայմաններում։

— Ադրբեջանը թիրախավորել է բնակելի տներ Իվանյանում (նախկին՝ Խոջալու)։

— Արայիկ Հարությունյանը հնչեցրել է հստակ. «Զինադադար չենք խնդրելու, զինադադար պարտադրելու ենք։

Զինադադար խնդրելը կնշանակի Հայաստանի կործանում»։ Զինվորականների հետ այս հանդիպման ընթացքում նախագահի հետ էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

— Օրվա հաղթական սիմվոլիկայից՝ նախագահ Ա. Հարությունյանը հանդիպել է ՊԲ հիմնադրման ակունքներում կանգնած գործող և պաշտոնաթող հրամանատարների հետ։

Դիտումների քանակը: 4391
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին