Սեյրան Սարգսյանը հեռահար կրակոցով սպանվել է Ադրբեջանի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի վարկածով դեկտեմբերի 3-ին նրանց դիրքերի վրա հարձակում գործադրելու արդյունքում սպանվել է Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանը, ինչը ԱՀ դատախազության կողմից կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում հերքվել է նշելով, որ Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին ԱՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել։

«Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները թույլ են տալիս փաստելու այն վարկածը, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները»,- նշվում է հաղորդագրությունում հավելելով, որ վերջին շրջանում հարուցված քրեական գործերով պարզված հանգամանքները վերահաստատում են այն իրողությունը, որ Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերը անմիջական ու իրական վտանգ են ներկայացնում համայնքային խաղաղ բնակչության կյանքի ու կենսական նշանակություն ունեցող այլ իրավունքների համար:

Հաղորդագրությանը կից ԱՀ դատախազությունը հրապարակել է սեղմված հատվածներով տեսանյութ, ինչը հանդիսանում է թշնամու կողմից ներկայացրած վարկածի հերքում։

 

 

Դիտումների քանակը: 4961
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին