Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Բերձորի մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։
«Օգոստոսի 3-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև խաթարում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Դա նաև վկայում է միջնորդների նկատմամբ Հայաստանի որդեգրած անհարգալից վերաբերմունքի մասին», — շարադրված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից», — նշում է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով. «Հետագայում ևս բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու համար»:
Թողնել պատասխան