Ստեփանակերտում հանրահավաքները շարունակվում են

Հուլիսի 18-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում տեղի է ունեցել հերթական հանրահավաքը, ինչի մասին հայտարարվել էր նախօրեին:

Պահանջները նույնն են` նախագահ Բակո Սահակյանի և նրա թիմի հրաժարականը: Հայկ Խանամյանը նշեց, որ իշխանությունները հնացած մեթոդներ են դեռ օգտագործում: Մասնավորապես նա նշեց, որ Աշոտ Ղուլյանի համար որպես պարգևատրում գնել են 34 մլն դրամ արժողությամբ նոր ջիպ, այն բանի համար, որ նա խաբեությամբ նոր Սահմանադրության հանրաքվե է անցկացրել: Հանդիպումներին նա ասում էր, որ Ղարաբաղ ադրբեջաներեն է հնչում, պետք է փոխարինել Արցախով: Խաչատուր Հայրիյանը նշել է, որ Շուշիում տեղի ունեցած փոքր հավաքից հետո իրեն սկսել են հետապնդել: Պատմության ուսուցիչ Սամվել Թավադյանը նշեց կրթական մակարդակի ցածր լինելու խնդիրը: Նա դա կապեց կրթության նախարարի հետ և նրան կրթությունից հեռու մարդ անվանեց: Քննադատություններ հնչեցին «Ազատ հայրենիք» կուսակցության և դրա առաջնորդ Արա Հարությունյանի հասցեին: Մասնավորապես նրան մեղադրում են իր դիրքից օգտվելով պետական ծրագրերը սեփական բիզնեսի զարգացմանն ուղղելու մեջ: Ինչպես նաև նա հանդիսանում է նաղագահի գլխավոր խորհրդատուն` բյուջեի միջոցների ծախսելու հարցում: Կարծիք հնչեց նաև, որ 13 միլիարդ բյուջետային միջոցները արդյունավետ չեն օգտագործվել: Կան ընտանիքներ, որոնք ունեն 8-11 երեխա և չունեն իրենց բնակարանը կամ բնակելի տարածքը չի համապատասխանում չափանիշներին: Հայտարարվել է, որ հուլիսի 19-ին ժամը 19:00-ին նույն վայրում տեղի կունենա հանրահավաք

Դիտումների քանակը: 4561
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին