Սուրբ Էջմիածնի Մատենադարանը` «Թումանյանական ընթերցումներ»-ի մասնակից է

2024058

2019 թվականը հոբելյանաշատ տարի է: Ի նշանավորում մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրադարանները փետրվարի 19-ին կազմակերպում են «Թումանյանական ընթերցումներ»:

Այդ օրը երեք ժամ շարունակ գրադարաններում ընթերցողներն առցանց հատվածներ են կարդալու Թումանյանի ստեղծագործություններից:
Ինչպես նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ այդ օգտաշատ նախաձեռնությանն է միացել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը: Գրադարանավարուհի Լուսինե Իսախանյանը կներկայացնի «Երկու Հայր» ստեղծագործությունը:

Դիտումների քանակը: 4615
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին