Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ

Ապրիլի 23-ին Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո: Այցը առաջին օրը Արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ։ Երկխոսության ընթացքում Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ինչպես պետության նախկին նախագահի, այնպես էլ Ուրուգվայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ավանդաբար ձևավորված բարեկամական վերաբերմունքը։ Արտաքին գործերի նախարարը մատնանշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։ Ուրուգվայի նախկին նախագահի խնդրանքով Մասիս Մայիլյանը խոսել է նաև այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝  Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հեռանկարները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հիշեցնենք, որ Ուրուգվայը առաջին պետությունն էր, որ ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ [video width="400" height="400" mp4="https://download.wetransfer.com//us2/a0a1c3406442d6ca65adfde6581feede20190424032641/715b937a85150d50dba6f16ec3e5c13c9139fee8/Mujica.mp4?cf=y&token=eyJhbGciOiJIUzI1NiJ9.eyJ1bmlxdWUiOiJhMGExYzM0MDY0NDJkNmNhNjVhZGZkZTY1ODFmZWVkZTIwMTkwNDI0MDMyNjQxIiwiZmlsZW5hbWUiOiJNdWppY2EubXA0IiwiZXhwaXJlcyI6MTU1NjE0MDY3MCwiaG90IjpmYWxzZSwiYnl0ZXNfZXN0aW1hdGVkIjo3ODIxMzg0MSwiZW50cmllc19maW5nZXJwcmludCI6IjcxNWI5MzdhODUxNTBkNTBkYmE2ZjE2ZWMzZTVjMTNjOTEzOWZlZTgiLCJ3YXliaWxsX3VybCI6Imh0dHA6Ly9wcm9kdWN0aW9uLmJhY2tlbmQuc2VydmljZS51cy1lYXN0LTEud3Q6OTI5Mi93YXliaWxsL3YxLzk4NWE1YmMwNTM1YmQ3OTU0NGVmZjc3MmUwMDU3NzQzZjRhZGI0ZDY1MmEwMmQ0MDNlNmE2MzcxMjRhZWQzZDlmODZkNmJhNWY2NzU5NzE5NWNmZDY4ZTU1OWRhOTc0M2VjMzI2ZmRjYWRjODhmNDg5YzI1OGJkYjU5Njg2MzVkIiwiY2FsbGJhY2siOiJ7XCJmb3JtZGF0YVwiOntcImFjdGlvblwiOlwiaHR0cDovL3Byb2R1Y3Rpb24uZnJvbnRlbmQuc2VydmljZS5ldS13ZXN0LTEud3Q6MzAwMC9hcGkvYmFja2VuZC90cmFuc2ZlcnMvYTBhMWMzNDA2NDQyZDZjYTY1YWRmZGU2NTgxZmVlZGUyMDE5MDQyNDAzMjY0MS9kb3dubG9hZHMvNjA4NTUzNjIzMi9jb21wbGV0ZWQvNTgxN2E5ZmFmYWQ1OTI0ZjIxZTYxZjAzMTk2NTk0NmEyMDE5MDQyNDAzMjY0MVwifSxcImZvcm1cIjp7XCJzdGF0dXNcIjpbXCJwYXJhbVwiLFwic3RhdHVzXCJdLFwiZG93bmxvYWRfaWRcIjpcIjYwODU1MzYyMzJcIn19In0.dxbqXdsGh3FiyfN8ehB9swocA0koUjgSY2R0JQ-u9Fg"][/video]

ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը հանդիպել է Կլեմսոնի համալսարանի ուսանողների հետ

Մարտի 19-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հանդիպել է Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Մատիչի և մի խումբ ուսանողների հետ։ Կարդալ ավելին