Աբաս Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը

Քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու Իրանի նախաձեռնության մասին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ Հաղորդագրությունում նշված է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացն այսօր Բաքվում է: «Վերջ դնել Ադրբեջանի հողերի «օկուպացմանը», պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, որոնք համարվում են Իրանի ծրագրի հիմնական գործոնները»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։ Նա նաև ասել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկն իրանական ծրագրի մեկ այլ առանցքային մասն են՝ ընդգծելով, որ Իրանը մտադիր է տարածաշրջանային երկրների հետ խորհրդակցություններ անցկացնել իր ծրագրի շուրջ: Բացի Բաքվից, Արաքչին կայցելի Մոսկվա, Երևան և Անկարա։