Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Կարդալ ավելին
Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով:
Կարդալ ավելին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Կարդալ ավելին
«Bombardier Recreational Products»-ը (BRP) ընկերությունը հայտարարել է, որ կասեցրել է ավիացիոն շարժիչների մատակարարումները Թուրքիային՝ հիմնվելով այն փաստին, որ ըստ իրենց տեղեկատվության այդ շարժիչները կիրառվել են թուրքական մարտական ԱԹՍ-ում, որոնք ադրբեջանական կողմը օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի դեմ հակամարտությունում։ Այդ մասին ընկերության ներկայացուցիչ Մարտին Լանգելիերը հայտնել է «Radio Canada International»-ին։
«Վերջերս մեզ հայտնի դարձավ, որ «Rotax»-ի որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում, և մենք անմիջապես սկսել ենք մանրակրկիտ հետաքննություն»,– հայտնել է Լանգելիերը։
BRP–ն պարզել է, որ թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերում օգտագործվում են իրենց ավստրիական «Rotax» դուստր ընկերության կողմից արտադրվող շարժիչները։
«Մենք դադարեցնում ենք այդ ավիաշարժիչների մատակարարումները կասկածելի կիրառմամբ երկրներ»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Լանգելիերը հավելեց, որ «Rotax»-ի բոլոր ինքնաթիռների շարժիչները նախագծված և արտադրված են Ավստրիայում բացառապես քաղաքացիական նպատակներով և սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար:
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին ամերիկահայ համայնքը շուրջ 2 օր անընդմեջ խաղաղ ակցիաներ էր իրականացնում ամերիկյան «Viasat» ընկերության գրասենյակի դիմաց, որը թուրքական «Bayraktar» ԱԹՍ–ների արտադրության համար կապի միջոցներ է մատակարարում Թուրքիային։
Հոկտեմբերի 22-ին «Viasat»–ի PR մենեջեր Քեն Փեթերմանը։ Նա ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընկերությունը տեղյակ չի եղել, թե ինչ նպատակով է օգտագործվում իր արտադրանքը, որը, ըստ նրանց, բացառապես պաշտպանական նշանակություն ունի։
Ավելի վաղ Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ:
Կարդալ ավելին
Ադրբեջանական կայքերում վերջին օրերին տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը միշտ չէ, որ կեղծ են։ Այնտեղ ներկայացված են նաև իրական տվյալներ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը` վկայակոչելով ՄԻՊ գրասենյակի կատարած վերլուծությունները։
Կարդալ ավելին
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Կարդալ ավելին
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ
Կարդալ ավելին
Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
Կարդալ ավելին