Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման կապակցությամբ

Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։
Մասնավորապես՝ նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին:

Դիտումների քանակը: 3664
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին