Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Կարդալ ավելին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20-հոգանոց պատվիրակությունը՝ հույն խորհրդարանական Գեորգիոս Կատրուգալոսի գլխավորությամբ, կժամանի Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի փոխանցմամբ՝ պատվիրակությունը կաշխատի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին:
«Մինչ հունիսի 20-ին քվեարկության ընթացքին հետևելը, պատվիրակությունը հանդիպելու է քաղաքական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն իրավական աջակցություն կցուցաբերի այցի ընթացքում:
Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին Երևանում նախատեսված է դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը: