Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է, ամենացածրը` Շիրակում

armenia-election (1)

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։ Այս մասին րոպեներ առաջ ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 442 846–ը կամ 51.55 %–ը, Արագածոտնի մարզում 117 472 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 58 837–ը կամ 50%–ը, Արարատում 223 360 ընտրողներից արդեն ընտրություն է կատարել 113 625–ը կամ 50.87 %–ը, Արմավիրի մարզում 235 840 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 104 880–ը կամ 44.47%–ը, Գեղարքունիքում 189 527 ընտրողներից քվեարկել է 86 173 –ը կամ 45.47 %–ը, Լոռիում գրանցվեած 233 552–ից քվեարկել է 109 141–ը, կամ 46.73 %–ը, Կոտայքում 242 022 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 121 212–ը կամ 50.08 %–ը, Շիրակի մարզում գրանցված 226 763 ընտրողներից քվեարկել է 93 510–ը կամ 41.24 %–ը, Սյունիքում` 109 726 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 66 252–ը կամ 60.38 %–ը, Վայոց Ձորի մարզում` 46 620 ընտրողներից քվեարկել է 26 132–ը կամ 56.5 %–ը և Տավուշի մարզում գրանցված 109 690 ընտրողներից քվեարկել են 58 666–ը կամ 53.48%–ը։

Դիտումների քանակը: 4222
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին