Հայաստանից մեկնել է 78 000 մարդ ավել, քան ժամանել է

Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2021 թվականի մայիսին կազմել է 166 353 ուղևոր:

Այս տարվա մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 151 761 մարդ (ժամանել է 75 687, մեկնել՝ 76 074 ուղևոր), իսկ «Շիրակ» օդանավակայանում` 14 592 մարդ (ժամանել է 6 826, մեկնել՝ 7 766 ուղևոր):

Ստացվում է, որ 2021 թվականի մայիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 82 513, իսկ մեկնածներինը` 83 840:

Հունվարին ուղևորահոսքը կազմել է 64 296 մարդ (ժամանել է 31 052, մեկնել՝ 33 244 ուղևոր):

Ընթացիկ տարվա փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 90 198 մարդ (ժամանել է 31901, մեկնել՝ 58 297 մարդ):

2021 թվականի մարտին այդ ցուցանիշը կազմել է 116 481 մարդ (ժամանել է 42 283, մեկնել՝ 74 198 մարդ), իսկ ապրիլին՝ 134 130 ուղևոր (ժամանել է 58 978, մեկնել՝ 75 152 ուղևոր):

2021 թվականի 5 ամսում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 246 727 մարդ, իսկ մեկնածներինը 324 731 մարդ:

Այսպիսով՝ 2021 թվականի 5 ամսում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 78 004-ով ավելի է, քան ժամանածների թիվը:

Դիտումների քանակը: 3985
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին