Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ.ԱՏՇ

Տարհանված

Ներկայումս թշնամու հետ բանակցություններ են ընթանում զորքերի հետ քաշման և տարհանվածների վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Այդ փաստը հաստատել է նաև Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը»,- նշում են տեղեկատվական շտաբից։

Դիտումների քանակը: 3838
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին