Յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի սկզբունքներից․ Վարդանյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

2023թ․-ի սեպտեմբերի 28-ից Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Կարդալ ավելին

ԵՄ-ն արցախցիների համար ՀՀ-ին հատկացնում է 18 միլիոն եվրո

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագիրը և այն հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Գրիգորյանի հավաստմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը: «Ծրագրի շրջանակում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում, աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների և կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց և խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնում»,- նշեց Գրիգորյանը: Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ օրակարգում հաստատվել է նաև չզեկուցվող մի հարց, այն է՝ հավանություն տալ ԵՄ-ի հետ ստորագրված բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի հաստատմանը, որի շրջանակում Եվրամիությունը կհատկացնի ևս 3 մլն եվրո: «Այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու Կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»,- ասաց նա` պարզաբանելով՝ 15 միլիոնն անհատույց բյուջետային աջակցություն է, իսկ 3 միլիոնը՝ աջակցության ծրագրերի իրականացման ֆինասավորմանն աջակցելու նպատակով: «15 միլիոնը բյուջետային աջակցությամբ փոխանցվելու է պետական բյուջե, իսկ 3 միլիոնը՝ ըստ օպերատորների»,- շեշտեց Գրիգորյանը:

«Եթե ազգից ինչ-որ մեկը դավաճան է, պետք չէ վերագրել ողջ ազգին»

Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը՝ հայ ազգային պարի պարուսույց, «հայ ազգային պարը իր մեջ կրողը», զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Նա գրի է առել մոտ 600 ազգային պար, որոնցից բեմադրել է թվով 36-ը։ Դրանք են՝ 1. Թագվորի գյովընդ Կարդալ ավելին

Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել է։ Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկվում է

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին մեղադրում են «խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու» համար։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Կարդալ ավելին

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. Կոնգրեսականներ

ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել

2023-ի սեպտեմբերի 28-ից Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Կարդալ ավելին

Ռուսական զորքը դուրս է բերվում Արցախից. Մոսկվան հաստատում է

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ.–ի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Կարդալ ավելին

Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը` 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։ Կարդալ ավելին