ԵԽԽՎ բանաձևում ներառվել են ռազմագերիներին և Բերձորի հարցերը

ԵԽ խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ.) բանաձևը։ Այդ մասին «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջից հայտարարություն է տարածվել։ «Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հունվարի 24-ին և 26-ին ելույթ էր ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» թեմայով քննարկման ժամանակ: Գևորգյանը անդրադարձել է ինչպես Լաչինի [Բերձորի] թեմային, այնպես էլ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելուն։

Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավարին ազատ է արձակվել

Սվերդլովսկի շրջանային դատարանը Մասիս Նազարյանի նկատմամբ կրճատել է վարչական կալանքի ժամկետը` հիմք ընդունելով Նազարյանի փաստաբան Մասիս Խաչիկովիչի բողոքն ընդդեմ Կարդալ ավելին

Արցախում լույսը կանջատեն օրը 3 անգամ երկուական ժամով

Արցախի Հանրապետությունում վաղվանից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ Կարդալ ավելին

Հայաստանը կրկին ՄԱԿ-ի միջազգային դատարան է դիմել

Հայաստանը Ադրբեջանում ռասայական խտրականության հարցով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Կարդալ ավելին

Միրզոյանը ՆԱՏՕ-ից հստակ գործողություններ է ակնկալում ԼՂ-ի պաշարումը վերացնելու համար

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Կարդալ ավելին

Ադրբեջանը բողոքում է Կարեն Խաչանովի դեմ` Արցախին աջակցելու համար

Ծագումով հայ ռուսաստանաբնակ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում շարունակվող Կարդալ ավելին

Սփյուռքահայերի բողոքի ակցիան՝ Սպիտակ տան դիմաց

ԱՄՆ-ում մի խումբ հայեր բողոքի ակցիա են անցկացրել Սպիտակ տան դիմաց՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի։ Կարդալ ավելին

Նիդեռլանդների խորհրդարանը Բերձորի միջանցքի մասին բանաձև է ընդունել

Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Լաչինի [Բերձոր] միջանցքի ապաշրջափակման մասին` կառավարությանը և ԵՄ երկրներին կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի [Բերձոր] միջանքի ապաշրջափակման համար։ Կարդալ ավելին

Արցախը հերթական անգամ զրկվել է գազամատակարարումից

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Կարդալ ավելին

ՀՀ կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել