Ադրբեջանը բողոքում է Կարեն Խաչանովի դեմ` Արցախին աջակցելու համար

Կարեն Խ

Ծագումով հայ ռուսաստանաբնակ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում շարունակվող Ավստրալիայի բաց առաջնությունում 6։0, 6։0, 7։6 հաշվով առավել քան վստահ հաղթանակ տարավ ճապոնացի Իոշիհիտո Նիշիոկու նկատմամբ և առաջին անգամ պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում։ Հանդիպումը տևել է 1 ժամ 58 րոպե։

Հիշեցնենք, որ նախորդ փուլի հաղթանակից հետո հեռուստախցիկի վրա կատարած «Արցա՛խ, ամուր մնա» գրառումից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան հիստերիա էր բարձրացրել` պահանջելով դատապարտել և պատժել թենիսիստին։ Ի պատասխան դրա, Խաչանովը երկրորդ անգամ է նմանատիպ գրառում կատարել։ «Շարունակիր հավատալ մինչև վերջ։ Արցա՛խ, ամուր մնա»,- գրել է Խաչանովը տեսախցիկի ապակուն։

Ադրբեջանը բողոքում է Կարեն Խաչանովի դեմ` Արցախին աջակցելու համար

Դիտումների քանակը: 3788
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին