Իրավիճակը ժ․ 00։00 դրությամբ․ 27․սեպտեմբեր․2020թ․

Սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00 սահմաններում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերը անցել են հարձակման։ Ժամը 00։00 դրությամբ օրվա կարևոր իրադարձություններն արձանագրվել են հետևյալ կերպ՝ Ժ․ 00։00 դրությամբ, ըստ ՊԲ և ՊՆ հրապարակումների, հայկական զիված ուժերը խոցել են 4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ), 2 ինժեներական զրահատեխնիկա։ Ձեռնարկած հակագրոհի շնորհիվ հայկական զինված ուժերը առգրավել են հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ այդ թվում՝ ԲՄՊ-3։ ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում երևում է 386 կողային համարով ԲՄՊ-2։ Ռազմինֆոյի արխիվային լուսանկարներից պարզ է դառնում, որ տեխնիկան Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Ադրբեջանական կողմն օգտագործում է թուրքական Bayraktar ԱԹՍ-ներ, F-16 կործանիչներ: Դեռևս չհաստատված տվյալ կա F-16-ի խոցման մասին, բայց դա վերջնական հաստատված չէ: Ոչ միայն թուրքական ԱԹՍ ու ինքնաթիռ է ներգրավված, այլև զինվորականներ: Թուրքական ԱԹՍ-ներն օգտագործում են հենց իրենք՝ թուրքական բանակի ներկայացուցիչները։