22-24.2019թ. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հիշատակին: Մրցաշարին մասնակցում էին թիմեր ՀՀ-ից և ԱՀ-ից շուրջ 150 բռնցքամարտիկ: Մրցաշարը կազմակերպել էր ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիան: Առաջնության գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը: Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցը (11 առաջին), 2-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցը (10 առաջին), իսկ 3-րդը Հադրութ քաղաքն էր (5 առաջին): Մարտունու մարզադպրոցը այս մրցաշարին մասնակցում էր 12 բռնցքամարտիկներով մարզիչներ Մանուշակ Դավուդյանի, Գևորգ և Գագիկ Սարգսյանների գլխավորությամբ:
Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ
Կարդալ ավելին