Իրանը հակահարված է հասցրել ադրբեջանական դիրքերին

Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին, երբ Ադրբեջանի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքը մտել է իր օդային տարածք: Այդ մասին հաղորդուն է Discover24 լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է, Բաքուն ծրագրում էր ամբողջ մեղքը բարդել հայկական կողմի վրա: Սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են արագորեն խոցել անօդաչու թռչող սարքը և պարզել դրա արձակման վայրը: Առայժմ կողմերը մանրամասներ չեն հաղորդում։