Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, որի ընթացքում անդարադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։
Կարդալ ավելին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ:
Կարդալ ավելին
Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը։ Այս մասին հունական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը։
Կարդալ ավելին
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։
Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության:
Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին և 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:
Իգնազիո Կասսիսը վերահաստատեց Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը:
Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
Կարդալ ավելին
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը Մշտական խորհրդին անդրադարձավ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի հարցին։ Այդմասին հաղորդում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։
Կարդալ ավելին
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Կարդալ ավելին
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Կարդալ ավելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը.
Կարդալ ավելին