Բերձորի միջանցքի վերաբերյալ որոշումը պարտադիր է կատարման համար. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)` Լաչինի միջանցքի Կարդալ ավելին

Փաշինյանը Գուտերեշի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կարդալ ավելին

Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները. ՅՈՒՆԻՍԵՖ Լաչինի միջանցքի մասին

Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։ «Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից»,– նշվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ չափազանց կարևոր է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, և որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վստահեցնում է, որ շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին: Միաժամանակ, ասվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորել էր թուլացնել լարվածությունը և միջանցքով ազատ տեղաշարժ ու անվտանգություն ապահովել՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսություն սկսել բոլոր ձևաչափերում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին Կարդալ ավելին

Ադրբեջանը սահմանին տիրող իրավիճակի առթիվ դիմել է Անտոնիո Գուտերեշին

Ադրբեջանը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Կարդալ ավելին

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կարդալ ավելին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կարդալ ավելին