Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները. ՅՈՒՆԻՍԵՖ Լաչինի միջանցքի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Այդ մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

«Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից»,– նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ չափազանց կարևոր է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, և որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վստահեցնում է, որ շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին:

Միաժամանակ, ասվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորել էր թուլացնել լարվածությունը և միջանցքով ազատ տեղաշարժ ու անվտանգություն ապահովել՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Դիտումների քանակը: 3954
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին