Ադրբեջանը սահմանին տիրող իրավիճակի առթիվ դիմել է Անտոնիո Գուտերեշին

Ադրբեջանը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի պնդմամբ, Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները զբաղված են սահմանի հստակեցմամբ՝ «կողմերի տրամադրության տակ գտնվող պաշտոնական քարտեզների հիման վրա»։ Ըստ ադրբեջանցի դիվանագետի՝ «Ադրբեջանը միջազգային գործընկերներին է տրամադրել ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ Հայաստանը, հակառակը, շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը»։

Յաշար Ալիևի խոսքով՝ պաշտոնական Բաքուն որևէ երկրի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի։ «Ադրբեջանը կողմ է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա։ Մենք Հայաստանից նույնատիպ մոտեցում ենք ակնկալում», — նշել է ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։

Դիտումների քանակը: 4090
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին