Անտոնիո Գուտերեշը ՀՀ նախագահի հետ քննարկել է Բերձորի խնդիրը

Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՀՀ նախագահ Վահան Խաչատուրյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի [Բերձոր] մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև շարունակական համագործակցության օրակարգային հարցերի վերաբերյալ։

Իր հերթին ՄԱԿ-ի մամուլի ծառայությունն հայտնել է.  «Գլխավոր քարտուղարն ու ՀՀ նախագահը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները և Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շուրջ ստեղծված իրավիճակը: Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղ լուծումներ գտնելու հարցում բարձր մակարդակի ջանքերին և երկխոսությանը»։

Դիտումների քանակը: 3760
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին