Արցախի դրոշով մուտք գործեց Եվրոպայի Լիգա

Եվրոպայի Լիգայի 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ» և Բաքվի «Ղարաբաղ» ակումբների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ դաշտ է մուտք գործել հայ երկրպագու` շապիկին Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով և Արցախի դրոշով վազել է հակառակորդ թիմի խաղացողների միջով, ինչից հետո դուրս է բերվել դաշտից պահակախմբի կողմից: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով` 1-0 հաշվով: Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում խաղին և հետևում էր ընթացքին պահեստայինների նստարանից: