Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար

22-24.2019թ. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հիշատակին: Մրցաշարին մասնակցում էին թիմեր ՀՀ-ից և ԱՀ-ից շուրջ 150 բռնցքամարտիկ: Մրցաշարը կազմակերպել էր ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիան: Առաջնության գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը: Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցը (11 առաջին), 2-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցը (10 առաջին), իսկ 3-րդը Հադրութ քաղաքն էր (5 առաջին): Մարտունու մարզադպրոցը այս մրցաշարին մասնակցում էր 12 բռնցքամարտիկներով մարզիչներ Մանուշակ Դավուդյանի, Գևորգ և Գագիկ Սարգսյանների գլխավորությամբ:

Սուրեն Առաքելյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը


ՀՀ բնապահպանության նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀԿ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը (հայտնի է որպես «Արամ Բուլկի») դատապարտվել է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, սակայն հետաքննող մարմինները չեն կարողանում գտնել նրան և ՀՀ բնապահպանության նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Կարդալ ավելին

Հայտնաբերվել է Արամ Հարությունյանի բարեկամ՝ Գագիկ Կարապետյանը, ով իր հետ անցնում է կաշառակերության և փողերի լվացման գործով