Քաղաքակիրթ պահվածքով «Հայկական» հրթիռը Մինգեչաուրում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, որ իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, ծաղրի թեմա է դարձել հայ օգտատերերի շրջանում: Հիքմեթ Հաջիևը նաև լուսանկարներ էր հրապարակել «դեպքի վայրից»։ ««Հայկական» հրթիռի ինչպիսի քաղաքակիրթ պահվածք։ Այնքան նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիք, ծիծաղելի է»,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։