Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
Կարդալ ավելին
Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Կարդալ ավելին
Այսօր՝ ժամը 13.00-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Կարդալ ավելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Կարդալ ավելին
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Կարդալ ավելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել
Կարդալ ավելին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և աղոթավայրերի թիրախավորմանը։ Նա նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին:
Կարդալ ավելին
Հայաստան համահայկական հիմնադրամը հայտնում է. «Համազգային ջանքերի համախմբում. Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավն արդեն Հայաստանում է։
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ (մանրամասն հաշվետվությունը՝ շուտով)։ Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս փոխադրումները և խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը»:
Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Համաձայն տեղեկության, վերջին մեկ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ի կողմից խոցվել է Ադրբեջանի ևս 3 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա: Հակառակորդը տվել է կենդանի ուժի 350 զոհ:
Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների արդյունքում պատերազմի 2 շաբաթվա ընթացում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 165 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 510 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր:
Պատերազմի 14 օրվա ընթացքում, հայկական կողմի հաշվարկով, հակառակորդն ունեցել է 4719 զոհ: