Հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստների ամփոփում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

Համաձայն տեղեկության, վերջին մեկ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ի կողմից խոցվել է Ադրբեջանի ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա: Հակառակորդը տվել է կենդանի ուժի 200 զոհ:

Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների արդյունքում պատերազմի օրերին հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 168 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 514 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր:

Պատերազմի օրերին, հայկական կողմի հաշվարկով, հակառակորդն ունեցել է 4919 զոհ:

Դիտումների քանակը: 4333
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին