Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին, ժամը 23:40-ի սահմաներում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ Կարդալ ավելին

Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը զգալի աջակցություն է ցուցաբերում Արցախին և առաջնագծին

Արցախաադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր, ծնունդով Հայրավանքից, ՌԴ Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար, գործարար Արթուր Մարտիրոսյանի համակարգմամբ նկատելի օժանդակություն է տրամադրվել Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Կարդալ ավելին

Կոչ ենք արել միավորել միջազգային հանրության ջանքերն՝ անհապաղ հրադադար հաստատելու և ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով. Բահրեյնի թագավորն արձագանքել է Արմեն Սարգսյանի նամակին

Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իրեն հղված նամակին: Կարդալ ավելին

Աննա Հակոբյանը կանանց ջոկատի հետ կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հոկոբյանը, մի քանի օրից կանանց ջոկատի հետ կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Կարդալ ավելին

Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Կարդալ ավելին

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին: Կարդալ ավելին

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Երեկ Հայաստան ժամանած շուրջ 2 տասնյակ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր արդեն այցելել են Ծիծեռնակաբերդ։ Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1915-ին զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել։ Կարդալ ավելին

Կիպրոսից հումանիտար օգնության ինքնաթիռը ժամանել է Հայաստան

Կիպրոսի փոքրաթիվ հայկական համայնքից այսօր Հայաստան հասավ հումանիտար օգնության ինքնաթիռ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից տեղեկացրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Կիպրահայ համայնքն ակտիվ և կազմակերպված է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական և քաղաքական աջակցության տեսանկյունից»,– գրված է հաղորդագրության մեջ: Ուսումնասիրելով նկարները մենք տեսնում ենք, որ բոլոր արկղերի վրա գրված է. «Միասնաբար հաղթելու ենք»։

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար հետ

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների  ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։ Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Արցախի  ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության: Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին և 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Իգնազիո Կասսիսը վերահաստատեց Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը: