Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. Արմեն Սարգսյան

Ավստրիա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ավստրիական կայուն փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

«Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի և ազատության համար, Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ և աներկբա աջակցությունը Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:

Երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի և բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության համար:

Բարձր ենք գնահատում նաև Ավստրիայի խորհրդարանի՝ ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձևը»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

Դիտումների քանակը: 4245
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին